СНПЧ А7 Омск, обзоры принтеров и МФУ

<<Հանրապետական մարդասիրական օգնության կենտրոն>>-ը (ՀՄՕԿ) որպես ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքում ինքնուրույն հիմնարկությունը ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարի 25.03.1994թ. թիվ 251 հրամանով: Կազմակերպությունն իրականացրել է հանրապետության տարածքում գտնվող բուժհաստատությունների սպասարկումը առողջապահության նախարարության հասցեով հումանիտար օգնությամբ ստացված դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով:

Կազմակերպության խնդիրներն են եղել` դեղերի և ԲՆԱ-ների պահանջարկի որոշումը, ՀՀ ԱՆ հասցեով հումանիտար օգնությամբ ուղարկված բեռների ստացումը, ընդունումը, գույքագրումը, պահեստավորումը և պահպանումը, դեղերի և ԲՆԱ-ների բաշխացուցակների մշակումը և բացթողումը:

Կազմակերպությունը վերակազմավորվել է 2003 թվականին և վերանվանվել ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՀ ԱՆ ՄՕՀԿ ՊՈԱԿ)։

Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ կա¬ռա-վարության, որի լիազորված պետական մարմինն է առողջապահության նախարարությունը:

Կազմակերպության գործունեության նպատակն է ՀՀ տարածքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական գնումներով ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ի պահ ընդունումը:

Կազմակերպությունն իրականացնում է նաև ձեռնարկատիրական գործունեության տեսակներ: