СНПЧ А7 Омск, обзоры принтеров и МФУ

Նշում

   

Ծառայության փուլը, բովանդակությունը 

  1.   բեռնափոխադրումների կազմակերպման, բեռների տրանսպորտային մշակման և պահման բոլոր անհրաժեշտ փուլերը /տվյալ կետի դիմաց նշում կատարելու դեպքում այլ տեղում նշում կատարել պետք չէ/
  2.   Ներմուծում – իրականացվում է Կենտրոնի հասցեով ՀՀ արտահանման դեպքում`
    ա/ բարեգործական ծրագրի ձևավորում
    բ/  բարեգործության որակման ապահովում Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից
    գ/  նախնական զննում փաստաթղթային և փաստացի տվյալների ճշգրտման համար /տեղ, քաշ, անվանում, քանակ/
    դ/ նմուշառում, փորձաքննության իրականացման կազմակերպում, մաքսազերծման համար անհրաժեշտ և օրենքով պահանջվող փաստաթղթերի ապահովում/գրանցում, փորձագիտական եզրակացություններ, ներմուծման թույլտվություն և այլն/, 
    ե/ հայտարարագրում
    զ/ պահում և պահեստավորում հատուկ հարմարեցված պահեստներում` մասնագետների հսկողությամբ  
    է/ անվանաքանակային գույքագրում 
    ը/ գնահատում` գործող կարգերին համապատասխան
    թ/ վերագնահատման ակտի նախագծի ձևավորում, դրա հաստատման ապահովում միջգերատեսչական վերագնահատող հանձնաժողովի կողմից
  3.   Անվանացանկի տրամադրում - Տվյալ պահին առկա Ապրանքատեսակների անվանացանկի տրամադրում միանվագ կամ պայմանավորված պարբերականությամբ /ցանկության դեպ-քում` խմբավորված/
    ա/ էլեկտրոնային փոստով
    բ/ էլեկտրոնային կրիչով
    գ/ թղթային` պահանջագրի ձևի վրա
    դ/ էլեկտրոնային փոստով կամ կրիչով` պահանջագրի ձևի վրա
    ե/ կենտրոնում` համակարգչի և անհրաժեշտ պիտույքների ապահովմամբ
  4.   Պահանջարկի որոշում
    ա/ ներկայացված տեղեկատվության, ապրանքատեսակների շարժի հաշվետվությունների վերլուծություն
    բ/ պահանջարկի որոշում, դեղերի և ԲՆԱ տեսականու, քանակների ճշգրտում և հա-մաձայնեցում բուժհաստատության հետ
    գ/ պահանջագրի կազմում, ձևավորում, հաստատում
  5.   Նմուշների տրամադրում, ծանոթացում, դրանց վերաբերյալ տեղեկատվության /օգտագործման հրահանգ`ոչ պաշտոնական թարգմանությամբ, տեսանյութեր, նկարներ, այլ դիտակտիկ նյութեր, տեղեկություն սարքավորումների տեխնիկական վիճակի մասին/ տրամադրում
    ա/ կենտրոնում
    բ/ բուժհաստատությունում
  6.   Տեղափոխման նախապատրաստում- Ապրանքատեսակների տեսակավորում, խմբավորում, դասավորում, մանրակշռում, փաթեթավորում, պիտակավորում, մակնշում, պահում և պահեստավորում, բեռնում
  7.   Տեղափոխում- տրանսպորտային միջոցի ապահովում, Կենտրոնի աշխատակիցների /մասնագետ, բանվորական ուժ/ միջոցով ապրանքատեսակների ընդունում, բեռնում, առաքում, փոխադրում`ջերմային և պահպանման պատշաճ պայմաններում, բեռնաթափում, հանձնում

 

- Հաշվետվության տվյալները պետք է ընդգրկեն կազմակերպությունում առկա ամբողջ մնացորդները (դեղատուն, բաժանմունքներ, կաբինետներ և այլն)
- Եթե կազմակերպությունն իրականացնում է և արտահիվանդանոցային, և հիվանդանոցային ծառայություններ, ապա հաշվետվությունները պետք ներկայացվեն առանձնացված
- Հաշվետվությունը ներկայացվում է միայն մարդասիրական օգնության (բարեգործական) ճանապարհով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների համար /պահանջագրի ճշգրիտ որոշման համար, շահագրգիռ կազմակերպությունները կարող են ներկայացնել ավելի ընդգրկուն տեղեկատվություն/
Հաշվետու ժամանակաշրջանում բուժ օգնություն ստացողների ընդհանուր թիվը – պետք նշել բոլոր հաճախումների թիվը, որի դեպքում անձին ցույց է տրվել որևէ տեսակի բժշկական օգնություն և սպասարկում:
Սյ.-1 <<Մատակարար>> - սյունակում պետք է լրացնել այն բարեգործական կազմակերպության անվանումը, որն իրականացրել է անմիջական մատակարարում:
Սյ.-2 <<Դեղի անվանումը>> - սյունակում պետք է լրացնել դեղի լրիվ անվանումը, դեղաձևը, դեղաչափը:
Սյ.-3 <<Չ/մ>> - չափման միավոր:
Սյ.-4 <<Պ/ժ>> - պիտանելիության ժամկետ
Սյ.-5 << Մնացորդ>> սյունակում պետք է լրացնել.
ա) առաջին անգամ հաշվետվություն ներկայացնողները լրացնում են տվյալ տարվա հունվարի 1-ի կամ վերջին եռամսյակի սկզբնական մնացորդները,
բ) ոչ առաջին անգամ հաշվետվություն ներկայացնողները լրացնում են ՀՀ ԱՆ ՄՕՀԿ ՊՈԱԿ ներկայացված նախորդ հաշվետվություն վերջնական (սյ.-9) մնացորդները:
Սյ.-6 <<Մուտք քանակ>> - սյունակում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի մուտք եղած քանակները:
Սյ.-7 <<Մուտք ամսաթիվ>> - սյունակում պետք է լրացնել մուտքի ամսաթիվը բուժ¬հաս¬տա-տու¬թյուն:
Սյ.-9. <<Մնացորդ>> - սյունակում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա մնացորդները:
Սյ.-10. <<Սպառման ամսաթիվ>> - սյունակում լրացվում է միայն 9-րդ սյունակի զրո քանակների դեպքում' նշելով սպառման օրը, ամիսը, տարին: