СНПЧ А7 Омск, обзоры принтеров и МФУ

ՀՀ ԱՆ ՄՕՀԿ ՊՈԱԿ 

Ընդհանուր դրույթներ 

1. ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության և իր հասցեներով ուղարկվող մարդասիրական օգնության ստացման և բաշխման կազմակերպում:

2. «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 799-Ն որոշմամբ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով: Կազմակերպությունը ստեղծված է առանց ժամկետային սահմանափակման:

3. Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4.  Կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք: Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմաբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականցման այլ միջոցներ:

6. Կազմակերպությունը ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

7.  Կազմակերպությունը իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

8. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորություններ չի համար:

9. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությությունների համար:

10. Կազմակերպության անվանումն է.

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ՀՀ ԱՆ ՄՕՀԿ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Государственная некомерческая организация ’’Республиканский центр гуманитарной помощи’’ Министерства здравоохранения Республики Армения,

ռուսերեն կրճատ` ГНО ’’РЦГП’’ МЗ РА,

անգլերեն լրիվ` ’’Republican Centre Of Humanitarian Assistance’’ State Non-Commercial Organization Ministry Of  Health Of Republic Armenia,

անգլերեն կրճատ` ’’RCHA’’ SNCO MOH RA:

11. Կազմակերպության գտնվելու վայրն է`ք. Երևան, Տիտոգրադյան 14/10