СНПЧ А7 Омск, обзоры принтеров и МФУ

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները 

12. Կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության  կողմից պետական գնումներով ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ի պահ ընդունումը:

13. Կազմակերպություն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

  • Բեռների տրանսպորտային մշակում և պահում ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 799-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համաձայն,
  • Բեռնափոխադրումների կազմակերպում ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 799-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համաձայն,

Լիցենզավորման նթակա գործունեությա տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

13.1 Կազմակերպությունն իրականացնում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեվտրի իրականացման գործունեություն՝ օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

14. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

15. Պետական բյուջեով կազմակերպության համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Կազմակերպության կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն “Գնումների մասին” ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

16. Կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

Կազմակերպության գույքը և ֆինանսական գործունեությունը 

18. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ հիմնադրամ մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

19. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքի, հիմնադրի որոշումների և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

20. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

21. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

22. Հիմնադիրը կարող է կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

23. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման: Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության. եթե դա չի արգելված հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

24. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

25. Հիմնադրի կողմից կազմակերպությանը ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմաբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմաբ իրավունքի պետական գրանցման պահից:

26. Կազմակերպությունն իր գործունեության նպատակին համապատասխան կարող է իրականացնել վճարովի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

27. Կազմակերոպւթյան գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

բ)  վճարովի ծառայությունների հասույթից,

գ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆի­զի­կա­կան անձանց նվիրատվություններից, բարեգործական, հովանավորչական, նպատակային և կտակ­ված միջոցներից,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: