СНПЧ А7 Омск, обзоры принтеров и МФУ

 

 Կազմակերպության հիմնարկները, ներկայացուցչությունները և մասնաճյուղերը 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի և իր կանոնադրությանը համապատասխան կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ:

29. Կազմակերպության հիմանրկները մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները ստեղծվում են հիմնադրի, իսկ հիմնադրի կողմից ուղղակի նախատեսված դեպքում լիազորված պետական մարմնի որոշմամբ:

30. Կազմակերպության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգաին պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

31. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման իրավաբանակն անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 

Կազմակերպության կառավարումը 

32. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիզորված պետական մարմինը և կազմակերպության գործադիր մարմինը:

33. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ կառավարության:

34. Կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերվող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

35. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը,

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների` այդ թվում նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունության տեսակների սահմանումը,

գ) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

դ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և նրա մեջ փոփոխությունների կա­տա­րու­մը,

ե) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

զ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը,

է) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաս­տա­տու­մը,

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

36. Հիմնադրի որոշմամբ սույն կանոնադրության 31 հոդվածի գ/,դ/,ե/ և է/ կետերով նախատեսված լիազորությունները հիմնադիրը վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

37. Լիազորված պետական մարմինը իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:

38. Լիազորված պետական մարմինը, բացի կանոնադրության 32 կետում նշվածից, ունի հետևյալ լիազորությունները`

ա) սույն կիանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

բ) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը,

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի Հայաստանի Հանրապետության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները,

դ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները,

ե) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանը ամրացված պետական սեփա­կա­նու­թյան օգտագործման և պահպանության նկատմամբ,

զ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս նրա գույքի վարձակալության հանձնման, օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում գույքի օտարման համար,

է) համաձայնություն է տալիս պետական կազմակերպության կողմից խոշոր գործարքներ կնքելու համար,

ը) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,

թ) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

39. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը, որը նշանակվում և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմնի կողմից, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան չի նախատեսված:

40. Կազմակերպության գործադիր տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումները, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

41. Կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնելու է այլ անձ:

42. Կազմակերպության գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ,

բ) Օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը` այդ թվում ֆինանսական միջոցները,

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորագրման իրավունքով լիազորագրեր,

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրապուսական միջոցներ և նշանակում կարգապահության տույժեր,

ե) բանկերում բացում հաշվաչկային հաշիվներ,

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև,

է) սահմանում է կազմակերպության կաուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,

ը) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները,

թ) նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մանաճյուղերի ղեկավարների և նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր,

ժ) օրենքով և սույն կազմակերպությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ի) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

43. Գործադիր տնօրենի բացակայության դեպքում վերջինիս լիազորությունները իրականացնում է գործադիր տնօրենի տեղակալը կամ այլ անձ` ՀՀ առողջապահության նախարարի համաձայնությամբ:

44. Կազմակերպության լիազորված պետական մարմնի ղեկավարը, կազմակերպության գործադիր մարմինը, նրա տեղակալները, կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իրենց կողմից ներկայացվող կազմակերպության: 

Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը

45. Կազմակերպությունը կարող է  վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով:

46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

47. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջողության կարգով այլ անձանց անցնելու:

48. Կազմակերությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով:

49. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով: Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

50. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե: